Գինեսի ռեկորդների գիրքը համալրվել է աշխարհի ամենածեր կատվի՝ 26-ամյա Տիֆանի 2-րդ անվամբ, որն ամենածերն է իր տեսակի մեջ։ Այս մասին հաղորդվում է կայքի պաշտոնական էջում։
Տիֆանին, որն ապրում է Կալիֆոռնիայում, ծնվել է 1988թ. ապրիլի 13-ին։ Շերոն Վուրհիզը նրան գնել է 10 դոլարով, երբ կատուն ընդամենը 6 ամսական էր։ Կատվի տարիքը համապատասխանում է 125 տարեկան մարդու տարիքին։ Նա պահպանել է սուր տեսողությունը, լսողությունը եւ ընդհանուր ֆիզիկական ակտիվությունը։ Կատուն տառապում է միայն արյան բարձր ճնշմամբ։ Նա հիմնականում ուտում է կատվի համար նախատեսված հատուկ կերեր, ժամանակի հիմնական մասն անցկացնում է փակ տարածքում, բայց երբեմն դուրս է գալիս զբոսանքի։