տուն Քաղաքական Միջազգային Ղրիմի դատախազը խնդրել է «Ղրիմյան թաթարների միջլիս»-ը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն

Ղրիմի դատախազը խնդրել է «Ղրիմյան թաթարների միջլիս»-ը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն

134
0

krim3Ղրիմի դատախազությունը շրջանի Գերագույն դատարանին խնդրում է «Ղրիմյան թաթարների միջլիս» հասարակական միավորումը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործությունը Ռուսաստանի տարածքում:

Ինչպես հաղորդում է «Իտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան:

«Ղրիմի Գերագույն դատարանը ներկայացրել է հայտարարություն` խնդրանքով ճանաչել Ղրիմյան թաթարների միջլիս հասարակական միավորումը որպես ծայրահեղական  և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Պոկլոնսկայան: Նրա խոսքով, հայցի պատճենն արդեն ներկայացվել է մեջլիսի նախագահ Նարիման Ջելիալովին: