Ղրիմը ճանաչելիս պետք է հաշվի առնել, թե ում է այն փաստացի պատկանում, «РБК»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:
«Քաղաքականության մեջ պետք է հաշվի առնել իրողությունները: Մենք պետք է հաշվի առնենք, թե այսօր Ղրիմը փաստացի ում է պատկանում: Դա չի նշանակում, թե մենք որևէ մեկի հետ համաձայն ենք կամ համաձայն չենք: Կարծում ենք, որ հիմա գլխավոր խնդիրն այն է, որ պետք է պահպանել Ուկրաինայի մնացած մասի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը»,- նշել է Բելառուսի արտգործնախարարը: