տուն Քաղաքական Միջազգային Ղրղզստանի պաշտպանության նախարարին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել

Ղրղզստանի պաշտպանության նախարարին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել

69
0

U.S., Kyrgyz EOD information exchange

Ղրղզստանի պաշտպանության նախարարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ծառայողական դիրքի չարաշահման և պետական միջոցների մսխման մեղադրանքով, հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամլո ծառայությունը:

«ԱԱՊԿ-ի հակակոռուպցիոն ծառայության և ռազմական դատախազության կողմից իրականացված օպերատիվ-նախաքննական միջոցառման ժամանակ Պաշտպանության նախարարությունում հայտնաբերվել է բյուջետային միջոցների անօրինական օգտագործման  կոռուպցիոն կայուն   համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ: