ԱՄՆ-ն շնորհավորել է Ղրղզստանի ժողովրդին` ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ
Պետդեպի մամլո ծառայությունը, հղում անելով միջազգային դիտորդների բաց և մրցակցային ընտրությունների անցկացման մասին գնահատականները, ընդգծում է, որ ընտրությունների ընթացքի մեջ նորարարական տեխնոլոգիաների ներառումը մեծապես նպաստել է ընտրախախտումների կրճատմանը:
Ընտրությունները ժողովրդավարական էր գնահատել նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը: