Այսօր Ղրղըզստանի վարչապետ Թեմիր Սարիևը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա այդ մասին հայտարարել է նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ,- հաղորդում է Ria Novosti-ն։ Սարիեւի հրադարականը թելադրում է մնացած նախարարների հրաժարականը։
Ինչպես տեղեկացնում է խորհրդարանական Չինիբայ Թուրսունբեկովը, իրավապահները պետք է հետաքննություն իրականացնեն Սարիևի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ՝ նշելով, որ Սարիևի կաբինետում չկա միասնականություն, տարաձայնություններ կան նախարարների և կառավարության ղեկավարի միջև:
Նշենք, որ Սարիևը վարչապետի պաշտոնում էր նշանակվել անցած տարվա մայիսին: