Ինչպես արդեն հաղորդվել էր, երկուշաբթի օրը հրաժարական էր ներկայացրել Ղրղստանի վարչապետ Սարիևը: Երկրի փոխվարչապետն ու նախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը, փոխանցում է pnp.ru կայքը:
Երկուշաբթի, երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևն ընդունել է վարչապետի և նրա կառավարության հրաժարականը և կոչ արել հնարավորինս արագ նոր կառավարություն ձևավորել: