տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանում խոշոր ավտովթարը խլել է 15 մարդու կյանք, այդ թվում՝ 3 երեխայի

Ղազախստանում խոշոր ավտովթարը խլել է 15 մարդու կյանք, այդ թվում՝ 3 երեխայի

69
0

1429457807_93102400

Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլի շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար, ինչի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Զոհվածների մեջ կան նաև Ղրղզստանի քաղաքացիներ։

Միմյանց են բախվել բեռնատարն ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ «Բախման հետևանքով երկու տրանսպորտային միջոցն էլ այրվել է, դեպքի վայրում հայտնաբերվել է 14 այրված դիակ», — ասվում է  Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ։ Եվս մեկ ուղևոր մահացել է հիվանդանոցի ճանապարհին։