Ղազախստանում տեղի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնց մեղադրում է Դոնբասում ռուսամետ անջատողականների կողմից կռվելու համար։
Ներկայում նրանք գտնվում են ժամանակավոր կալանքի վայրում։ Նրանցից մեկը գործազուրկ է, մյուսը՝ մասնավոր ընկերության աշխատակից է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։