տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանն այս տարի նոր համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ․ ԱԳՆ

Ղազախստանն այս տարի նոր համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ․ ԱԳՆ

84
0

25b2ea6d94f80b95b72d6f5ebd9aa6aa

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը հույս ունի, որ 2015 թվականին իր երկիրը ԵՄ հետ համագործակցության նոր համաձայնագիր կստորագրի և կանդամակցի Առևտրի միջազգային կազմակերպությանը։ Այս մասին նա ասել է Ղազախստանի խորհրդարանում։

Նա հայտնել է, որ անցած տարի ավարտվել են ԵՄ հետ նոր համաձայնագրի և ԱՄԿ-ին անդամակցության բանակցությունները։ «Մենք հույս ունենք, որ այս տարի այդ գործընթացները կավարտվեն», — ասել է նա։

Ըստ Իդրիսովի, ԱՄԿ-ին անդամկցելը Ղազախստանին կտա ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական օգուտներ։