տուն Լուրեր Ղազախստանի նախագահի դուստրը չի ընդգրկվել նոր կառավարության կազմում

Ղազախստանի նախագահի դուստրը չի ընդգրկվել նոր կառավարության կազմում

119
0

դարիգա

Ղազախստանի նախագահի դուստրը` Դարիգա Նազարբաևան, ով զբաղեցնում էր Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը, չի ընդգրկվել նոր կառավարության կազմում: Սակայն երկրի կառավարության անդամների մեծ մասը վարչապետի փոփոխությունից հետո պահպանել են իրենց պաշտոնները: Համապատասխան հրամանագրերը տեղադրված են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կայքում` հաղորդում է Gazeta գործակալությունը:

Նշենք, որ պաշտպանության նախարար է նշանակվել գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սակեն Ժասուզակովը: Նրա նախորդը` Իմանգալի Տասմագամբետովն ազատվել է պաշտոնից և նշանակվել փոխվարչապետ: