Ղազախստանի լրագրողների միության նախագահ, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Սեյթքազի Մաթաևը ձերբակալվել է կոռուպցիոն գործունեություն ծավալելու կասկածանքով, հաղորդում է Interfaks-ը` վկայակոչելով Ալմաթի քաղաքի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ հակակոռուպցիոն մարմինը Մաթաևին կասկածում է 2011-15 թվականներին ավելի քան 300 մլն թենգե գրպանելու մեջ: Վերոնշյալ գումարը հատկացվել էր «պետական քաղաքականության տեղեկատվական ապահովման և տպագիր հրատարակություններում նյութեր տեղադրելու համար»: