տուն Լուրեր Ղազախստանի դեսպանն արդյոք ԱԳՆ հրավիրվե՞լ է

Ղազախստանի դեսպանն արդյոք ԱԳՆ հրավիրվե՞լ է

132
0

tigran_urikhanyan

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը  հարցրեց, թե արդյոք ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցադրում  ներկայացրե՞լ է Ղազախստանի վարչպետին, թե ինչու են իրենք ԵՏՄ տիրույթում ՀՀ-ի անվտանգություն ապահովելը ստորադասում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերին:  Պատգամավորը նաեւ հարցրեց, թե Ղազախստանի դեսպանը արդյոք ԱԳՆ հրավիրվե՞լ է:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նշելով, որ արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական հարցերը չեն մտնում ԵՏՄ-ի կոմպետենցիաների մեջ: «Նման հարցադրումները չեն կարող որևէ կերպ շոշափվել թե՛ ԵՏՄ խորհրդի նիստերում նախագահի կողմից, թե՛ ավելի բարձր նիստերում: Դա դուրս է ԵՏՄ-ի շրջանակներից»,-ասաց նա:

Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց, թե երբ ԵՏՄ էինք մտնում՝ հիմնավորվում էր մեր անվտանգությամբ: Վաչե Գաբրիելյանը նշեց, որ հարցը թերևս արտաքին քաղաքականության տիրույթում է: «Ես ասացի ԵՏՄ-ի իրավասության շրջանակին վերաբերող հարցերին, որոնք վերաբերում էին իմ լիազորություններին»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա չէ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանին: