Ուկրաինայի և Ղազախստանի նախագահները ռազմավարական տեսակետից հետաքրքիր որոշումներ են կայացրել, որոնք անմիջապես հարվածում են Ռուսաստանի շահերին:
«Ուկրաինասկայա պռավդա»-ն տեղեկացնում է, որ այսօր Ուկրաինա է ժամանել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ռազմա-տեխնիակական համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի հետ: «Մենք ամբողջությամբ վերականգնում եք ռազմատեխնիկական համագործակցությունը», — հայտարարել է Պորոշենկոն:
Բացի այդ, Նազարբաևը պատրաստվում է ածուխ մատակարարել Ուկրաինային Էքիբասթուզի հանքավայրերից: Հայտնի է, որ Դոնբասի անջատողականները Կիևի վրա ճնշում են գործադրում` հրաժարվելով ուկրաինական տնտեսության համար կարևորագույն վառելիք համարվող ածուխը մատակարարել մյուս շրջաններ: Հիմա Կիևը զգալի ազատ կլինի անջատողականների հետ բանակցություններում: