տուն Քաղաքական Միջազգային Ղազախստանը միացավ Առևտրի միջազգային կազմակերպությանը

Ղազախստանը միացավ Առևտրի միջազգային կազմակերպությանը

81
0

What-are-the-functions-of-World-Trade-Organization-WTO

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օրենք է ստորագրել այն արձանագրության հաստատման մասին, ըստ որի Ղազախստանը դառնալու է Առևտրի միջազգային կազմակերպության անդամ: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:

«Հանրապետության ղեկավարը ստորագրել է  «Առևտրի միջազգային կազմակերպության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշյան համաձայնագրին Ղազախստանի Հանրապետության միանալու մասին» օրենքը»,- ասվում է հաղորդագրության մեջ: