տուն Լուրեր Ղազախստանը կօրինականացնի իր քաղաքացիների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը

Ղազախստանը կօրինականացնի իր քաղաքացիների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումը

149
0

Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը պատմել է երկրի բնակիչների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին, գրում է kursiv.kz-ն:

Պաշտոնյայի խոսքով՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր: Այնուհետև հայկական համարանիշներով մեքենաները տարվում են Ղազախստան։

«Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, մենք չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան»,- հայտնել է փոխնախարարը: