տուն Քաղաքական Միջազգային Ղազախական հանրությունը պետք է ամբողջ ուժով հարվածի իր կայունությանը սպառնացողներին․ Նազարբաև

Ղազախական հանրությունը պետք է ամբողջ ուժով հարվածի իր կայունությանը սպառնացողներին․ Նազարբաև

104
0

Президент России В.Путин принял уч

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր կրկին անդրադարձել է Ուկրաինայի խնդրին՝ նշելով, որ այստեղ ներքին հակամարտության հիմնական պատճառն ազգային համերաշխության բացակայությունն էր։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Մեզ՝ ղազախստանցիներիս համար լուրջ եզրահանգումների առիթ է։ Միայն համաձայնության, կայունության պայմաններում մենք հասել ենք նրան, ինչին հասել ենք։ Եկե՛ք պահպանենք դա։ Եթե կլինեն դա խախտել կամ փոթորկել ցանկացողներ՝ ապա մենք պետք է նրանց վրա հարձակվենք ղազախական ամբողջ հանրությամբ», — ասել է Նազարբաևը։

Նազարբաևը համաշխարհային առաջնորդներին նաև կոչ է արել նստել սեղանի շուրջ և գտնել ուկրաինական ճգնաժամի լուծումներ, որպեսզի դադարեցվի այս «խրախճանքը»՝ պատմելով իր ոչ հեշտ այցելության մասին Ուկրաինա, որը կայացել էր այս շաբաթվա սկզբին։