տուն Լուրեր Ղարաբաղյան կոնֆլիկտը ներառված է ԵԽԽՎ օրակարգում

Ղարաբաղյան կոնֆլիկտը ներառված է ԵԽԽՎ օրակարգում

168
0

arm144708104485

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-­ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-­ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12-­ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ ապրիլի 13-­ին սպասվում է «Թուրքիա 2015» տարեկան զեկուցի քննարկումը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը ներկա է լինելու և տեղից է հետևելու ընթացքին»,­-ասաց Պետո Դեմիրճյանը: