Թեհրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեզ դուր չի գալիս ղարաբաղյան հարցի ներկայիս վիճակը։ Ցանկանում ենք որպեսզի տարածաշրջանում խաղաղություն, արդարություն, բարեկամություն և կայունություն հաստատվի։ Եվ մենք պատարստ ենք մեր կողմից անել ցանկացած քայլ, որն ուղղված է դրան։ Մենք մեր պարտքն ենք համարում ցանկացած տեսքով և շրջանակում գործակցել միջազգային կազմակերպություններում։
Գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում, այն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այդ պատճառով կարծում ենք, որ մեր պարտքն է ցանկացած օգնություն ցուցաբերել այս ուղղությամբ, մենք պատրաստ ենք դրան», — ասել է Ռուհանին։
Հիշեցնենք, որ երեկ այդ այցի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը խոցել են Արցախի պաշտպանության բանակի անզեն ուղղաթիռը։