Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պայմանավորված է Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությամբ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳ ղեկավար Մևլութ Չավուշօղլուին:
Նա նշել է, որ վերջին ժամանակներում նկատվում է այդ հակամարտության սրում: «Բեռլինյան պատը քանդված է, սակայն քարերն առայժմ հավաքված չեն, ուղեղներում գոյություն ունեցող պատերն առայժմ փլուզված չեն: Սառը պատերազմը շարունակվում է գլուխներում: Վերջին շրջանում դա ավելի շատ է զգացվում: Ռուսաստանը չի կարողանում ներկայացնել Ղրիմի բռնակցման օրինական պատճառը:
Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, քանի որ դիմակայություն կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է դասեր քաղեն անցյալից` հասկանալով, թե ինչի կարող է հանգեցնել սառը պատերազմը», — ասել է Չավուշօղլուն: