ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր մտահոգությունն է հայտնել վերջին մեկ օրվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանում լարվածության մեծացման առթիվ՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում։
«Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հակամարտությունը չի բխում ոչ մեկի շահերից։ Կողմերը պետք է կանխեն հետագա լարվածությունը և մերժեն պատերազմը որպես հնարավորություն», — գրել է նա։