տուն Քաղաքական Միջազգային Ղարաբաղը` անդմակցության դիմաց. Մամեդյարովը խոսել է Եվրասիական միությանը միանալու պայմանների մասին

Ղարաբաղը` անդմակցության դիմաց. Մամեդյարովը խոսել է Եվրասիական միությանը միանալու պայմանների մասին

82
0

FE50C976-F327-49BD-A6D9-066DFCA35920_w640_r1_s_cx13_cy17_cw78

«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ակնարկել է, որ, եթե հայկական կողմը «վերադարձնի օկուպացված տարածքները», ապա Ադրբեջանը կմտածի Եվրասիական միությանն անդամգրվելու մասին:

«Մաքսային մությունը Եվրասիական տնտեսական միության բաղկացուցիչ մասն է, և Հայաստանի կողմից օկուպացված տարածքների առկայությունը թույլ չի տալիս համագործակցել այդ երկրի հետ միասնական մաքսային միությունում», — ասել է նա:

«Եթե Հայաստանը դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, եթե բացվեն սահմանները, կարգավորվի իրավիճակը, ով գիտի, թե ինչ տեղի կունենա վաղը: Ինչպես ասում են` երբեք մի ասա երբեք», — նշել է նախարարը: