տուն Լուրեր Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Սաֆարյանի գործով նախաքննությունն ավարտվել է

92
0

Gevorg-Safaryan

Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գևորգ Սաֆարյանի գործի նախաքննությունն ավարտվել է, Araratnews.am-ին հայտնեց նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ Գևորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու պաշտպանի բողոքի քննությունը հետաձգվեց: Տիգրան Հայրապետյանն ասաց նաև, որ գործը 15 օրից կլինի դատարանում:

Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: