տուն Լուրեր Գևորգ Սաֆարյանի գործով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել (տեսանյութ)

Գևորգ Սաֆարյանի գործով ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել (տեսանյութ)

177
0

arman

Այսօր տեղի է ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  գործադիրի բոլոր նիստերը, այս մեկը ևս ուղեկցվեց կառավարության շենքի առջև իրենց խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների ակցիաներով: Եվ չնայած նրան, որ այդ ամենի արդյունքում մարդկանց խնդիրներն իրենց լուծումները չեն գտնում, կամ կառավարության համապատասխան մարմինները  որևէ կերպ չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին, կամ էլ հնարավոր է՝ շենքից դուրս գալիս չկարողանան խուսափել ու անկախ իրենց ցանկությունից «լսեն» մարդկանց, սակայն հաջորդ պահին մոռանան այդ մասին, միևնույն է մարդիկ շարունակում են գալ՝ հուսալով, որ որևէ մեկը, ի վերջո, բացի լսելուց՝ հուսադրող մի բան կասի:

Նույն հույսով այսօր կառավարության շենքի մոտ ՀՀ Մարդու իրավուքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանին մոտեցան մի քանի քաղաքացի: ՄԻ պաշտպանը լսեց նրանց: Իսկ նրանցից մեկը օմբուդսմենին հարց ուղղեց՝ քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հետ կապված, վերջինս  ասաց՝ հարցը քննարկման փուլում է ու հեռացավ:

Նշենք, որ օմբուդսմենը խոստացել է այցելել Գևորգ Սաֆարյանին: ՄԻՊ գրասենյակից փորձեցինք ճշտել՝ Արման Թաթոյանն այցելե՞լ է Գևորգ Սաֆարյանին, թե՞ ոչ:

«Այցելություն առաջաիկայում նախատեսվում է»,- մեզ հետ զրույցում ասաց ՄԻՊ գրասենյակի մամուլի պատասխանատու Ռոնա Ահարոնյանը: Վերջինս նշեց նաև՝ Գևորգ Սաֆարյանի գործով արդեն սկսվել է բողոքի քննարկման ընթացակարգ:

«Այս պահին համապատասխան մարմիններից համապատասխան պարզաբանումներ են անհապաղ պահանջվել՝ կապված իր գործի հետ»,-հավելեց ՄԻՊ գրասենյակի մամուլի պատասխանատուն:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» շարժման անդամ, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է Ամանորի գիշերը ու մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Շողիկ Գալստյան