տուն Լուրեր Գևորգ Սաֆարյանը կմնա՞ կալանքի տակ. ինչու քննիչն ու մեղադրող դատախազը չեն ներկայացել...

Գևորգ Սաֆարյանը կմնա՞ կալանքի տակ. ինչու քննիչն ու մեղադրող դատախազը չեն ներկայացել դատարան

77
0

gevorg

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ պետք է քննության առներ «Նոր Հայաստան»-ի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբանի միջնորդությունը՝ վերջինիս գրավի դիմաց արձակելու համար: Սակայն միջնորդությունը չքննվեց: Araratnews.am-ի հետ զրույցում Սաֆարյանի փաստաբանը՝ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ քննիչը բացակայում էր: «Դատարանը պարզաբանեց, որ  գործով քննիչի ներկայությունը պարտադիր է», — ասաց  Հայրապետյանը: Նրա խոսքով  և՛ գործով քննիչին, և՛ մեղադրող դատախազին ծանուցում ներկայացվել է, իսկ թե ինչո՞ւ չեն ներկայացել՝ Հայրապետյանը տեղյակ չէ:

Տիգրան Հայրապետյանը գտնում է, որ և՛ դատախազը, և՛ քննիչը պարտավոր էին ներկայանալ, մինչդեռ չներկայանալու պարագայում, անգամ գրություն չեն ուղարկել: «Երևի մտածել են, որ դատարանը միջնորդությունը կմերժի, կամ էլ ասելիք չեն ունեցել»,- նշեց Հայրապետյանը:

Գևորգ Սաֆարյանի փաստաբանի փոխանցմամբ, դատական նիստը տեղի կունենա երկուշաբթի, որի ժամանակ նոր, եթե քննիչն ու դատախազը ներկայանան՝  կքննվի իրենց միջնորդությունը: