Աժ-ում այս պահին ընթանում են լումները` կապված Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազ Գևոորգ Կոստանյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ չի պատրաստվում հրապարակել նախաքննության մանրամասները:
«Եթե դուք ակնկալում էիք, որ ես պետք է գայի այստեղ ու հրապարակեի նախաքննության գաղտնիքները՝ ապա ասեմ, որ ես դրա իրավունքը չունեմ, քանի որ ես դրանով կվնասեմ գործի քննության ողջ ընթացքին»,- ասաց նա` ի պատասխան Նաիրա Զոհրաբյանի հարցին:
Պատգամավորի դիտարկմանը, թե երբ է նա պատրաստվում գրավոր դիմել իր ռուս գործընկերոջը, քանի որ օրեր առաջ Գյումրիում «տղամարդու խոսք» էր տվել, Կոստանյանն ասաց.
«Տղամարդկային հատկության մասին խոսելիս, իհարկե, ուղղակի, ցավոք, մեր հասարակության մեջ և շատերի մոտ աղավաղվել է տղամարդկային հատկության մասին պատկերացումները: Ոչ միայն տղամարդկային խոստումս, այլև ես պարտականություն ունեմ դա անելու և կանեմ»: