տուն Սպորտ Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է հունական Կերկիրա

Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է հունական Կերկիրա

60
0

1195850

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով պաշտպանում էր հունական «Օլիմպիակոսի» գույներն, այսուհետ հանդես կգա Հունաստանի առաջնության մեկ այլ ակումբում՝ «Կերկիրայում»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Երեկ հայտնի էր դարձել, որ «Օլիմպիակոսը» խզել է պայմանագիրը 26-ամյա կիսապաշտպանի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի ֆուտբոլիստի հետ կնքվել է 6-ամսյա պայմանագիր:

Հավելենք, որ Հունաստանի ընթացիկ առաջնությում «Կերկիրան» 20 տուրից հետո վաստակել է 25 միավոր և ընթանում է 10-րդ տեղում: