Գերության մեջ երկար ժամանակ գտնվելն իր անդրադարձն է ունեցել Հակոբ Ինջիղուլյանի առողջական վիճակի վրա: Այս մասին են վկայում այն հետազոտությունները, որոնք Հակոբն անցել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Araratnews.am-ի հետ զրույցում` այդ մասին փաստեց նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական և ընդհանուր հարցերի գծով տնօրենի տեղակալ Ռուբեն Օրգուսյանը:
«Մեզ մոտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո Հակոբը հիվանդանոցից դուրս գրվեց: Իր մոտ առկա է սթրեսային վիճակ, որն էլ իր հետևանքներն է ունենում. ընդհանուր թուլություն, ճնշման տատանումներ, բողոքում էր աչքերի ցավից»,- ասաց բժիշկն ու նկատեց` շատ կարևոր է` հանգիստ լինի, օգտագործի նշանակված դեղորայքները, հետևի բժիշկների խորհուրդներին:
Ռուբեն Օրգուսյանի խոսքով` ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: