տուն Քաղաքական Միջազգային Germanwings-ը հաստատել է, որ որոշ օդաչուներ հրաժարվում են թռիչքներից

Germanwings-ը հաստատել է, որ որոշ օդաչուներ հրաժարվում են թռիչքներից

57
0

germanwings_6527_1

Germanwings-ը հաստատել է, որ Ֆրանսիայի հարավում այդ ընկերության Airbus A320 ինքնաթիռի կործանումից հետո մի քանի անձնակազմի օդաչուներ հրաժարվել են չվերթներ կատարելուց։ «Մենք հասկանում ենք նրանց որոշումը»,- մեջբերվում է հաղորդագրությունում ընկերության մամուլի խոսնակ Թոմաս Վինկելմանի խոսքերը։

Հիշեցնենք, որ երեկ, մարտի 24-ին ֆրանսաիական Ալպերում կործանվել է գերմանական Germanwings ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր 4U 9525 չվերթը՝ Բարսելոն-Դյուսելդորֆ երթուղով։ Զոհվել է 150 մարդ։