տուն Լուրեր Գերմանիայում տեղի բնակիչների և փախստականների միջև բախումներ են եղել

Գերմանիայում տեղի բնակիչների և փախստականների միջև բախումներ են եղել

98
0

սիրիացի-փախստական1

Գերմանիայի արևելքում գտնվող Բաուտցեն քաղաքում տեղի բնակիչների և փախստականների միջև բախումներ են տեղի ունեցել:

Հրապարակներից մեկում հավաքվել են տեղի բնակիչներից շուրջ 80 տղամարդ ու կին և մոտ 20 փախստական: Ականատեսների տվյալներով` երկու խմբերն էլ վիրավորել են միմյանց,  ծեծկռտուք է սկսվել, այնուհետև գործի են դրվել շշերը:

Արտակարգ դեպքի վայր է ժամանել իրավապահ մարմինների  շուրջ 100 աշխատակից:

Նշենք, որ ավելի  վաղ Բաուտցեն քաղաքում արդեն իսկ բախումներ էին տեղի  ունեցել տեղի բնակիչների և փախստականների միջև՝ հաղորդում է TASS-ը: