Մյունխենի ոստիկանությունը բնակարաններից մեկում հայտնաբերել է մի կնոջ դի, ում մահվան մասին նրա դուստրը չի հայտնել 5 տարի շարունակ: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Նրա դստեր խոսքերով` իր 83-ամյա մայրը մահացել է 2009 թվականին: Այս ընթացքում նրա մարմինը վերածվել է մումիայի: Այս բնակարանի նկատմամբ հարևանների կասկածանքներն առաջացել են այն ժամանակ, երբ մենեջերները հայտնել են, որ երկար ժամանակ կնոջը չեն տեսել շենքում: Մի քանի անգամ տանտիրուհու անհաջող փորձերից հետո սոցիալական աշխատակիցներից մեկն այցելել է նրա բնակարան, այնուհետև ոստիկանություն են կանչել:
Ոստիկանությունը անկողնու վրա հայտնաբերել է ծեր կնոջ մումիան, ում կողքին նրա 55-ամյա դուստրը քնել է վերջին 5 տարիներին:
Տարեց կնոջ դիահերձումը չի հայտնաբերել բռնի մահվան նշաններ: Նրա դստերն ուղարկել են հոգեբանական փորձաքննության: