տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայում հերթական հակաիսլամական խոշոր ցույցն է տեղի ունեցել

Գերմանիայում հերթական հակաիսլամական խոշոր ցույցն է տեղի ունեցել

88
0

Pegida-demonstration-in-D-011

Գերմանիայում հերթական բողոքի գործողությունն է տեղի ունեցել՝ ընդդեմ իսլամականացման: Դրեզդենում տեղի ունեցած ցույցը փողոց է դուրս բերել 17 հազար մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Սա հոկտեմբերից ի վեր «Հայրենասեր եվրոպացիները՝ ընդդեմ արևմուտքի իսլամացման» (Pegida) կազմակերպության կողմից կազմակերպված ամենամարդաշատ միջոցառումն է:

Հավելենք, որ Pegida-ն պահանջում է Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացում, ինչպես նաև կոչ է անում իրավապահներին խիստ կերպով պատռել ներգաղթյալների կողմից օրինախախտման ցանկացած դրսևորում:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բազմիցս հայտարարել է, որ նման գործողությունների ընթացքում այլատյացության դրսևորումներն անթույլատրելի են: