Գերմանիայում ավելի քան հարյուր ձեռնարկությունների աշխատակիցներ սկսել են զանգվածային գործադուլ` պահանջելով բարձրացնել աշխատավարձը 5%-ով, հայտնում է Korrespondent-ը:
Զանգվածային ակցիաների կազմակերպիչը մետաղական և էլեկտրական ինդուստրիայի արհմիություններն են: Գործադուլ են անում այնպիսի ձեռնարկությունների աշխատակիցներ, ինչպիսիք են Ford-ը, Audi-ն և այլն:
Գործատուներն առաջարկել են մեկ տարվա ընթացքում բարձրացնել աշխատավարձը 2.1%-ով, ինչին գործադուլավորները համաձայն չեն: Արհմիությունների և գործատուների միջև շարունակվում են բանակցությունները: Նշենք, որ ավելի վաղ զանգվածային գործադուլ են սկսել նաև օդանավակայանների, հիվանդանոցների, հասարակական տրանսպորտի և այլ ոլորտների աշխատակիցներ: