Գերմանիայում նոր մանրամասներ են հրապարակվել Ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից բռնության ենթարկված կանանց թվի վերաբերյալ, հաղորդում է Hamburger Abendblatt-ը:
Համաձայն նոր տեղեկությունների` ընդհանուր առմամբ Ամանորի գիշերը ներգաղթյալների կողմից հարձակման է ենթարկվել 1,2 հազար կին: Միայն Քյոլնում տուժել է 1049 կին, Դյուսելդորֆում` 112, Դորտմունդում` 28, Բիլեֆելդում` 19 :
Հետաքրքրական է, որ ոստիկանությունը ստացել է միայն 821 դիմում, քանի որ դիմումների մի մասը խմբային է եղել:
Հաղորդվում է, որ ներկա պահին կա 30 կասկածյալ, որոնց թվում են փախստականներ Մորոկոյից, Ալժիրից, Բանգլադեշից, Իրաքից և Սիրիայից: