տուն Լուրեր Գերմանիայում 20 թուրքի նկատմամբ լրտեսության մեղադրանքով հետաքննություն է սկսվել

Գերմանիայում 20 թուրքի նկատմամբ լրտեսության մեղադրանքով հետաքննություն է սկսվել

105
0

LYNXNPEC5100C

Գերմանիայում հետաքննություն է սկսվել ազգությամբ թուրք 20 անձի նկատմամբ, որոնք մեղադրվում են Թուրքիայի համար լրտեսություն անելու մեջ:

Ըստ թուրքական Ihlas լրատվական գործակալության` այդ մասին լուր է հրապարակել  գերմանական Die Welt պարբերականը:

Նշյալ անձինք մեղադրվում են  Գերմանիայում բնակվող գյուլենական համայնքի ներկայացուցիչների մասին Թուրքիայի համար տեղեկություններ հավաքագրելու մեջ։

Հետաքննության մասին լուրը հաստատել է նաև  Գերմանիայի կառավարությունը` ի  պատասխան  Գերմանիայի «Ձախերի կուսակցության» պատգամավոր Դաղդելենի խորհրդարանում հնչեցրած հարցադրմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am