Գերմանիայում բնակվող թուրքերը բողոքի ակցիաներ են անցկացնելու «1915թ.-ի իրադարձությունների հետ կապված հայերի պահանջների դեմ», հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման հարցը: Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ իբր Թուրքիայի իշխանությունները բազմիցս «բարի կամքի ժեստեր են հղել Հայաստանին»:
Նշվում է, որ, օրինակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014թ.-ի ապրիլի 24-ին ուղերձ է հղել հայ ժողովրդին` ասելով, որ «1915թ.-ի իրադարձությունները դժվարին ժամանակաշրջան են եղել ոչ միայն հայերի, այլև արաբների, քրդերի և Թուրքիայում ապրող այլ ազգերի համար»: