Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանք Վալտեր Շտանմայերը հայտարարել է, որ ինքը այն մարդկանց կողմն է, ով կոչ է անում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը Թուրքիայում կոչել Ցեղասպանություն: Այս մասին նա ասել է Süddeutsche Zeitung պարբերականին:
Նրա խոսքերով` ինքը հասկանում է այն մարդկանց, ովքեր 1915 թվականի դեպքերը ջանում են որակել որպես Ցեղասպանություն: Սակայն, միաժամանակ, հասկանում է, որ այս վեճերը կարող են խորացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հակամարտությունները և անհնարին դարձնել երկխոսությունը:
Իշխող քրիստոնյա-դեմոկրատների ֆրակցիայի ղեկավարի տեղակալ Ֆրանց Յոզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանդը կոչել Ցեղասպանություն, չնայած Անկարայի դժգոհությանը: «Մենք կգտնենք Թուրքիայում 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության փաստին համապատասխանող ձեւակերպում», — ասել է նա:
Յունգը նշել է, որ Ցեղասպանություն բառը կլինի համապատասխան բանաձևում, որը շուտով կընդունի Բունդեսթագը: Այդ բառը կօգտագործի նաև Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:
Ապրիլի 24-ին Բուդնեսթագը կքննարկի ճանաչման հարցը: