Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 1,5 մլն փախստականի են սպասում, գրում է Bild թերթը` կառավարական փաստաթուղթը վկայակոչելով:
Նախնական կանխատեսումներով` այս տարվա չորրորդ քառորդում սպասվում է օրական սահմանի 6-10 հազար «անօրինական հատում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, նախնական գնահատականներով, Գերմանիա կարող է ժամանել 800 հազարից մինչև մեկ մլն փախստական: