Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտանմայերը կողմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացի աշխուժացմանը։ Այս մասին Շտանմայերն ասել է Բեռլինում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բոլոր նրանք, ովքեր թերահավատորեն են տրամադրված, հենց նրանք պետք է շահագրգռված լինեն այն բաժինների (բանակցային փուլի — խմբ) վերակենդանացմանը, որոնք վերաբերում են իրավական համակարգի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերին», — ասել է Շտանմայերը՝ կարծիք հայտնելով, որ սա թույլ կտա ուղիղ երկխոսություն վարել Թուրքիայի հետ և նշել այն բացերը, որոնք անհրաժեշտ է լուծել։