տուն Լուրեր Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում

Գերմանիան Թուրքիային կոչ է անում չսկսել նոր ռազմական օպերացիա Սիրիայում

88
0

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Շոյբերտը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել խուսափել Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելուց։

Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում նոր ռազմական օպերացիա սկսել տեղի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։

Գերմանացի պաշտոնյան, նշելով, որ նոր ռազմական գործողությունները կվատթարացնեն տեղի բնակչության վիճակը, ասել է. «Սիրիական հարցը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»։

Հիշեցնենք, որ Գերմանիան մշտապես դեմ է արտահայտվել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Մասնավորապես գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ Թուրքիային դատարապտել էին, երբ վերջինս Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացրեց «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը։

 

Աղբյուր`   ermenihaber.am