ԳԴՀ զարգացման նախարար Գերդ Մյուլլերը հանձնարարել է առաջին 25 մլն եվրոն հատկացնել Գերմանիայից փախստականների հայրենադարձության ծրագրի իրականացման համար՝ այսօր հաղորդել է Die Welt պարբերականը:
Ծրագրի առաջին փուլի իրականացման համար անհրաժեշտ կլինի 100 մլն եվրո՝ ասել է Մյուլլերը պարբերականին: Հայրենադարձության ծրագրի նպատակն է` Գերմանիայում ապաստան ձեռք բերելու հնարավորություն չունեցող փախստականների կամավոր վերադարձը հայրենիք:
Նրա խոսքով՝ այդ փախստականներին կառաջարկեն կամավոր վերադառնալ հայրենիք՝ նրանց նախօրոք հնարավորություն տալով Գերմանիայում ուսանելու փականագործի, մոնտաժողի, էլեկտրիկի կամ որմնադրի արհեստներ: