տուն Լուրեր Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը. Թուրքիայի ԱԳՆ

Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը. Թուրքիայի ԱԳՆ

92
0

chavushoglu_120314

Գերմանիան պետք է ուղղի իր պատմական սխալը, որ թույլ է տվել Թուրքիայի հանդեպ, Trend-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն` նկատի ունենալով հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը:

Նրա խոսքով` այդ բանաձևն ընդունելու փոխարեն,  Բեռլինը պետք է հաշվի առնի Թուրքիայի և Գերմանիայում բնակվող թուրքերի շահերը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կվատթարացնի թուրք-գերմանական հարաբերությունները:

«Թուրքիայի պատմության մեջ ոչ մի ցեղասպանություն չի եղել»,- շեշտել է Թուրքիայի վարչապետը: