Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ի նախագահող, պատրաստվում է «հատուկ կերպով» աջակցել Մինսկի խմբին, որը պատասխանատվություն է կրում Արցախյան հակամարտության կարգավորման համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը Արցախում ռազմական գործողությունները համարել է «անհանգստություն առաջացնող»: Նրա խոսքով` հակամարտության կարգավորման գործընթացում վերջին տարիներին առաջընթաց չի նկատվում:
«Կարևոր է առաջ գնալ բանակցային գործընթացում, համենայն դեպս, վերջին տարիներին մենք շատ քիչ առաջընթաց ենք նկատում այդ ուղղությամբ»,- ասել է Գերմանիայի կանցլերը: