Գերմանիան վերջին նախազգուշացումն է տվել Հունաստանին` պահանջելով կարգավորել հարցերը վարկատուների հետ: Եթե դա տեղի չունենա, ապա Հունաստանը պետք է լքի եվրագոտին և վերադառնա իր ազգային արտարժույթին: Այս մասին գրում է The Sunday Times-ը:
Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը նույնպես կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է վերջ դնել «մեղավորներին փնտրելու և վախկոտների խաղին»: Ըստ պարբերականի` Գերմանիայի ղեկավարությունն այլևս մտադիր չէ տեղափոխել վերջնաժամկետը:
Հունաստանի հետ վերջնական բանակցությունները նախատեսված են հունիսի 30-ին: Եթե համաձայնություն ձեռք չբերվի, Հունաստանը կհայտարարի դեֆոլտի մասին, քանի որ ի վիճակի չէ վճարել պարտատերերին: