տուն Լուրեր Գերմանիան դեռ չի կողմորոշվել Էրդողանի հրավերը լավ գաղափա՞ր է, թե՞ ոչ. Գերմանիայի...

Գերմանիան դեռ չի կողմորոշվել Էրդողանի հրավերը լավ գաղափա՞ր է, թե՞ ոչ. Գերմանիայի դեսպան

82
0

Untitled-326

«Մենք մեր կողմնորոշումն ունենք Ղարաբաղի անկախացման հարցում և երկակի ստանդարտներով չենք առաջնորդվում», այս մասին Araratnews-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռայներ Մորելը: «Գերմանիայի կանցլերը այս մասին իր տված վերջին ասուլիսի ժամանակ հայտարարեց: Ինչպես նաև  Գերմանիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ խստորեն հետևում է այդ գծին: Գերմանիան պետք է հետևի, թե ինչ ուղղությամբ է գնում Մինսկի խումբը, և հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է»:

Գերմանիան կողմ է Ղարաբաղի անկախացմանը, հայտնեց Ռայներ Մորելը:  «Եթե ուշադրություն դարձնեք կանցլերի գրառումներին, ապա այնտեղ կտեսնեք, որ նա անդրադարձել է այդ խնդրին: Կանցլերը նաև նշել է իր գրառումներում, որ ցանկանում է Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորում: Կանցլերը բացասական է վերաբերվել սահմանային լարվածություններին: Ինչպես նաև Գերմանիան ամեն ինչ անելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որ խաղաղ կարգավորումներով լուծվի այս հարցը»:

Էրդողանի հայտարարությանը Ռայներ Մորելը անդրադարձավ հետևյալ կերպ. «Ամեն պետություն ազատ է իր կատարած որոշումների մեջ: Իհարկե, ամեն երկրի գխավոր, երբ ստանում է նմանատիպ հրավերներ, ազատ է դատելու այն մասին, թե այդ հրավերի իմաստը որն է: Եվ հրավեր ստացողն ինքը կարող է որոշել, թե լավ կամ վատ նպատակով է արված դա: Բայց չեմ կարող ասել՝ դա լավ թե վատ գաղափար է»: