Գերմանիան դեմ է արտակարգ օգնության ELA (Emergency Liquidity Assistance) ծրագրի շրջանակներում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Հունաստանին նոր վարկի տրամադրմանը:Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այսօր ավելի վաղ Հունաստանի կառավարությունը մտադրություն էր հայտնել ԵԿԲ-ից նոր վարկ խնդրել: Բանկի կառավարման խորհրդի նիստը սկսվել է Երևանի ժամանակով 19:00-ին, սակայն արդեն հայտնի է, որ Բունդեսբանկի նախագահ Յենս Վայդմանը դեմ է արտակարգ օգնության տրամադրմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Աթենքը մերժել էր ֆինանսական ճգնաժամի կարգավորման՝ իրեն առաջարկված ծրագիրը՝ այն համարելով «անընդունելի» և «աբսուրդային»:
Խորհրդարական ընտրություններում ՍԻՐԻԶԱ-ը հաղթանակից և Ալեքսիս Ցիպրասի գլխավորած կառավարության ձևավորումից հետո Աթենքը հրաժարվել է բանակցել վարկատուների եռյակի (Եվրահանձնաժողով, Եվրոպական կենտրոնական բանկ, Միջազգային արժույթի հիմնադրամ) հետ, ինչը բերել է ճգնաժամի: