Գերմանիան մտադիր է Եվրամիության երկրներին կոչ անել սկսել միասնական եվրոպական բանակի ստեղծման աշխատանքները: Գերմանական կառավարությունը պաշտոնական առաջարկությամբ հանդես կգա հուլիս ամսին, հայտնում է Financial Times ամերիկյան պարբերականը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Ըստ ամերիկյան պարբերականի տեղեկությունների` Բեռլինը ցանկանում է ստեղծել միացյալ եվրոպական գլխավոր շտաբ, որը կկորդինացնի միացյալ զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդ: Առաջարկությամբ ենթադրվում է նաև ռազմատեխնիկայի համատեղ արտադրություն և օգտագործում:
Նշվում է, որ շատ եվրոպական երկրներ թերահավատորեն են մոտենում միասնական եվրոպական բանակի ստեղծման գաղափարին և համարում են, որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ ապահովում է եվրոպական երկրների անվտանգությունը: