Գերմանիան Թուրքիայում կառուցելու է ավիաբազա, որտեղից գերմանական հետախույզ-կործանիչները ռազմական գործողություններ կիրականացնեն Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Նշվում է, որ այդ ավիաբազան կտեղակայվի Սիրիայի սահմանի մոտ, Ինջիրլիկի թուրքական ռազմաբազայի հարևանությամբ: Ավիաբազայում ծառայություն կիրականացնեն գերմանական ռազմաօդային ուժերի 400 զինծառայող: Ռազմական այդ օբյեկտի կառուցման համար Գերմանիան կհատկացնի 65 միլիոն եվրո: