Եվրոպացի քաղաքական գործիչների կանխատեսումներով` այս տարի ավելի քան մեկ միլիոն փախստական կարող է մուտք գործել Եվրամիության տարածք:
Այսօր Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը, ով նաև գլխավորում է էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունը, նամակում նշել է, որ Գերմանիան արդեն այս տարի պատրաստ է ընդունել ոչ թե 800 հազար փախստականի, այլ՝ մեկ միլիոն:
Նամակն ուղղված է եղել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներին: