տուն Արցախ Գերմանիան ամեն ինչ կանի ԼՂ շուրջ բանակցություններին վերադառնալու համար. Շտայնմայեր

Գերմանիան ամեն ինչ կանի ԼՂ շուրջ բանակցություններին վերադառնալու համար. Շտայնմայեր

89
0

153133_src

Գերմանիան որպես ԵԱՀԿ նախագահող ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման շատ է հետաքրքրում գերմանական հասարակությանը: Նախորդ շաբաթների ընթացքում մենք ականատես եղանք հակամարտության նոր բռնկմանը և դիմակայությանը: Այդ իրադարձությունները, այդ թվում, ցավոք, զոհերը, ցույց տվեցին միայն մեկ բան` ստատուս-քվոն այլևս չի կարող պահպանվել: Մենք պետք է վերադառնանք հիմնախնդրի քաղաքական կարգավորման քննարկմանը, բայց դրանից առաջ պետք է նաև ապահովել կայուն հրադադար: Կարող եմ ձեզ միայն վստահեցնել, որ մենք` որպես ԵԱՀԿ նախագահող, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հանգստություն հաստատվի և կարճ ժամանակում գտնվի քաղաքական բանակցություններին վերադառնալու ուղին»,- ընդգծել է Գերմանիայի արտգործնախարարը` դիմելով ադրբեջանցի գործընկերոջը: